Հովհաննիսյանը չուներ բարոյական որևէ իրավունք հրապարակել իր և Գագիկ Ծառուկյանի փակ առանձնազրույցի մանրամասները


14:07 , 20 մայիս, 2013

Օրերս Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում Րաֆֆի Հովհաննիսյանը մեջբերումներ է կատարել իբր իր և Գագիկ Ծառուկյանի առանձնազրույցից: Ես պաշտոնապես տեղեկացնում եմ, որ այդ մեջբերումները թերի են և ոչ ստույգ: Աղավաղված է խոսակցության բուն էությունը:
Ինչ վերաբերում է քաղաքական և մարդկային էթիկայի նորմերին, ապա Րաֆֆի Հովհաննիսյանը չուներ բարոյական որևէ իրավունք` խախտելու փակ հանդիպման սկզբունքը և համատեքստից դուրս ներկայացնելու ոչ լիարժեք տեղեկատվություն: Այնուհանդերձ, մենք սա գնահատում ենք որպես պահի տակ արված զգացմունքային անճշտություն, հակառակ պարագայում չենք բացառում հրապարակել առանձնազրույցի ամբողջական ձայնագրությունը, որի արդյունքում իր համակիրների բազմաթիվ հարցերին ստիպված կլինի պատասխանել հենց Րաֆֆի Հովհաննիսյանը: Նշեմ նաև, որ նրանց հանդիպմանը ներկա են եղել նաև ԲՀԿ-ից Վ. Օսկանյանը, Վ. Հովհաննիսյանը, Ն. Զոհրաբյանը, Ժառանգությունից` Հ. Խուրշուդյանը, Ռ. Հակոբյանը: