Կդադարեցվի Գեղարքունիքի մարզի մի քանի գյուղերի ջրամատակարարումը


16:10 , 21 օգոստոս, 2018

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, օգոստոսի 22-ին ժամը 10։00-17։00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Մարտունի քաղաքի, Լիճք, Ծակքար, Ներքին Գետաշեն գյուղերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: