Ռոհանին կոչ է արել զինվորներին` պատրաստ լինել թշնամական գերտերությունների դեմ պայքարին


14:20 , 21 օգոստոս, 2018

Yerkir.am-ը գրում է.

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ անհրաժեշտ է հզոր պաշտպանական ներուժ ունենալ, որպեսզի խուսափել թշնամական պետությունների կողմից ոչնչացված լինելուց. հայտնում է ТАСС-ը:

«Մենք պետք է  պատրաստ լինենք կռվել ռազմական գերտերությունների դեմ, որոնք  տարածքային և ռեսուրսային նկրտումներ ունեն»,- ասել է Ռոհանին Իրանի պաշտպանական արդյունաբերության օրվան նվիրված միջոցառման ժամանակ:

«Եթե մենք ուժեղ չլինենք, մեզ կոչնչացնեն»,- հավելել է  նա: