«Հրապարակ». Հովիկ Աբրահամյանի փեսան ազատվել է պաշտոնից


11:50 , 21 օգոստոս, 2018
«ՊԵԿ-ում տեղի ունեցող լայ­նածավալ փոփոխությունների արդյունքում աշխատանքից ազատվել է նախկին վարչապետ Հ. Աբրահամյանի մեծահարուստ փեսան՝ Վլադիմիր Թամրազյանը: Ավելի վաղ նրա տանը տեղի էր ունեցել խուզարկություն, որը կապվում էր Աբրահամյանի հետ, սակայն ավելի հավանական է Թամրազյանի գործոնը: Նրա փո­խարեն Արևմտյան մաքսատան վարչության պետ է նշանակվել Մելքոն Աղաջանյանը, ով ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետի տեղակալն էր: Աղաջանյանը մինչ ՕՀՎ տե­ղափոխվելը, «ոսկե դարաշրջա­նում» երկար տարիներ եղել է Երևանի Կենտրոնի հարկայինի պետ և հասցրել է կուտակելահռելի հարստություն»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: