Սխալ է վարչապետի անվան հետ անմիջականորեն կապվող կայքում հրապարակել Մանվել Գրիգորյանի նկարը, որ արված է խցում, թաքուն


23:22 , 20 օգոստոս, 2018

Կարծում եմ՝ սխալ հաշվարկ էր վարչապետի անվան հետ անմիջականորեն կապվող կայքում հրապարակել Մանվել Գրիգորյանի նկարը, որն արված է խցում, թաքուն։

Մարդկային արժանապատվության, մեղադրյալի իրավունքներից զատ՝ սա սխալ ա էն առումով, որ ունենալու ա հակառակ էֆեկտ։

Եթե մինչ այս Մանվել Գրիգորյանի հանդեպ վերաբերմունքը, կարելի է ասել, 100 տոկոսանոց բացասական ա եղել, ապա հիմա նկատվում են մարդիկ, որ, խղճահարությունից ելնելով, մարդիկ, որ հասկանալով՝ դա սխալ ա, քննադատում են նկարողին ու հրապարակողին, ովքեր սկսում են ընկալվել բացասականորեն։