Կամ հսկիչներն են կոպտորեն օրենք խախտել, կամ էլ «շատ վերևից» ինչ-որ մեկը հրահանգել է նման բան անել


23:18 , 20 օգոստոս, 2018

Մեկուսարանում կալանավորին լուսանկարելու հնարավորություն կարող են ունենալ բացառապես աշխատակիցները։ Մանվել Գրիգորյանի՝ մեկուսարանում արված լուսանկարը հրապարակելով ընդամենը փաստվում է այն, որ կամ հսկիչներն են կոպտորեն օրենք խախտել, կամ էլ «շատ վերևից» ինչ-որ մեկը հրահանգել է նման բան անել։ Հուսամ՝ ՀՔԾ-ն կզբաղվի այս հարցով, նկարողն էլ, պատվիրատուն էլ կհայտնաբերվեն և օրենքի ամբողջ խստությամբ կպատժվեն։ 

Հ.Գ. Ի դեպ, սա նաև բարոյական նորմերի կոպտագույն խախտում է։