13:28 , 20 մայիս, 2013Թուրքական մամուլում եւ սոցկայքերում շարունակվում են հայտնի ընտանիքում սեւամորթ երեխայի ծնվելու հետ կապված իրադարձությունների քննարկումները։
Թուրքական Hurriyet-ը օրեր առաջ գրել էր, որ նախորդ տարի թուրք 2 հայտնի ընտանիքներ ամուսնացրին իրենց երեխաներին, սակայն շքեղ ամուսնությունն ու հարուստ կյանքն ավարտվեցին սկանդալային դեպքերով։
Ամուսնությունից 9 ամիս անց հղի կնոջը տեղափոխել են ԱՄՆ հայտնի հիվանդանոցում ծննդաբերելու։ Սակայն սպիտակամորթ ծնողներից ծնվել է սեւամորթ երեխա։ Շոկի մեջ ընկած զույգը շտապ վերադարձել է Ստամբուլ։
Անմիջապես կասկածներն ուղղվել են հարսանիքից մեկ օր առաջ կազմակերպված ամուրի կյանքի հրաժեշտի երեկոյին հրավիրված սեւամորթ պարողների կողմը։ Ամուսինը Թուրքիա վերադառնալուն պես ամուսնալուծության պահանջով դիմել է դատարան։
Սակայն դեպքերը նոր զարգացումներ են ունեցել։ Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ հայտնվել է հիշյալ երեկոյի սեւամորթ պարողը եւ խոստովանել, որ ինքն է սեռական հարաբերություն ունեցել այդ կնոջ հետ՝ շեշտելով, թե այն տեղի է ունեցել կնոջ ցանկությամբ։ «Երբ բոլորը խելահեղ պարում էին, հարսնացուն ինձ տարավ մի դատարկ սենյակ եւ սկսեց համբուրել։ Ես շատ վախեցա, որ կտեսնեն, եւ ես կզրկվեմ աշխատանքից եւ դիմադրեցի, սակայն նա շարունակեց, եւ ես չկարողացա դիմանալ։ Ամեն ինչ տեղի ունեցավ մի քանի րոպեի ընթացքում։ Դեպքի մասին ես թերթերով իմացա եւ պատրաստ եմ այդ երեխային վերցնել»,-ասել է Նիգերիայից Թուրքիա տեղափոխված սեւամորթ պարողը։