Սաշիկ Սարգսյանի որդու՝ Նարեկ Սարգսյանի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել


19:40 , 20 օգոստոս, 2018

armtimes.com-ը գրում է.

Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել:

Տեղեկությունը մեր հարցմանն ի պատասխան հաստատեցին ՀՀ Ազգային անվտանգության մամուլի ծառայությունից:

Նարեկ Սարգսյանը որպես մեղադրյալ է ներգրավվել հուլիսի սկզբին:

Ըստ ԱԱԾ ավելի վաղ տարածած հաղորդագրության՝ Նարեկ Սարգսյանին պատկանող բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել են խոշոր չափի թմրանյութեր, ինչպես նաեւ զենք-զինամթերք:

Ամբողջական հոդվածն այստեղ