Յոդի ցանց. պարզ գծերի բուժիչ ազդեցությունը, որ պետք է իմանան բոլորը


19:45 , 20 օգոստոս, 2018

Գոյություն ունեն 20-ից ավելի հիվանդություններ, որոնց դեպքում հնարավոր է յոդի ցանցի օգնությամբ թեթևացնել մարդու վիճակը: Յոդի ցանցի օգնությամբ հնարավոր է՝

• Բացահայտել օրգանիզմում յոդի դեֆիցիտը

• Բուժել հազը

• Հաղթահարել հարբուխն ու մրսածությունը

• Արագացնել վերքերի ապաքինումը

Ինչպես անել յոդով ցանց

Յոդով ցանց՝ օրգանիզմում յոդի պակասի դեպքում

Ըստ վիճակագրության՝ երկրագնիդի գրեթե յուրաքանչյուր 3-րդ մարդ տառապում է օրգանիզմում յոդի դեֆիցիտից, որն էլ և դառնում է վահանագեղձի պաթոլոգիայի պատճառ, իսկ հղի կանանց համար կարող է դառնալ ֆիզիկական ու մտավոր թերություններով երեխաների ծնվելու պատճառ: Որպեսզի կարողանաք հասկանալ՝ արդյոք օրգանիզմին մթերքներից ստացված յոդի քանակությունը բավարար է, հարկավոր չէ անալիզ տալ, բավական է ընդամենը կատարել յոդի ցանց:

Ինչով է օգտակար յոդի ցանցը հարբուխի ու մրսածության դեպքում

Նրանք, ովքեր ցանկանում են արագ բուժվել մրսածությունից, կարող են օգտվել յոդի ցանցից: Այս դեպքում հարկավոր է  բարակ գծերով յոդի ցանց անել կա՛մ քթարմատի, կա՛մ քթի թևերի (քթի ստորին կողմնային մասեր) վրա: Հարկավոր է շատ զգուշորեն գործել, քանի որ դեմքի վրա, ինչպես և պարանոցի վրա բավականին մեծ է յոդից  այրվածքներ ստանալու հավանականությունը:

Յոդի ցանց՝ կապտուկներից ազատվելու համար

Եթե կապտուկներից ազատվելը դարձել է ձեզ համար խնդիր, ապա կարող եք օգտվել յոդից, մասնավորապես՝ յոդի ցանցից: Սակայն այն չի կարելի օգտագործել վնասվածք ստանալուց անմիջապես հետո, այն խորհուրդ է տրվում կատարել վնասվածք ստանալուց մեկ օր հետո: Խնդիրն այն է, որ անգամ թեթև վնասվածքն ուղեկցվում է  հյուսվածքների այտուցվածությամբ, իսկ յոդի գրգռող ազդեցությունը չի նպաստի վերջինիս ներծծմանը:

Նման դեպքերում առավել արդյունավետ է նախ՝ վնասվածքի հատվածի վրա ազդել կտորի մեջ փաթաթված  սառույցի կտորով, և միայն հաջորդ օրը վնասնածքը մշակել յոդով:

Յոդով ցանց՝ հղիության դեպքում

Այն կանանց, ովքեր պատրաստվում են մայրանալ, խորհուրդ է տրվում օգտվել յոդի ցանցից՝ օրգանիզմում յոդի դեֆիցիտը լրացնելու համար: Բացի այդ՝ այն կօգնի պայքարել մրսածության ախտանշանների դեմ, քանի որ հղիներին ոչ բոլոր դեղամիջոցներն են թույլատրելի: