Ո՞վ կգուշակի, թե որն է սեքսի ժամանակ լավագույն երաժշտությունը: Միանգամից նշենք, որ դա «Կեղտոտ պարեր» ֆիլմի Time of my Life երգն է: Գիտնականները, ովքեր փորձ են իրականացրել Science Behind The Song հետազոտության շրջանակներում, զարմացել էին 25 տարվա վաղեմության երգի նման ազդեցությամբ:
Հետազոտությունն իրականացվել է երաժշտական Spotify պարբերականի պատվերով, որի նպատակն էր պարզել երաժշտության, ռոմանտիկ հարաբերությունների և հրապուրանքի միջև կապը:
Թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց համար առաջատարը «Կեղտոտ պարեր» ֆիլմի երգն էր: Հետազոտական խմբի ղեկավար, երաժշտության հոգեբանական ազդեցության ոլորտի մասնագետ Դենիել Մուլենզայֆեն նշել է նաև, որ տղամարդիկ ավելի շատ ձգտում են նրան, որ զուգընկերուհու հետ համընկնի երաժշտական ճաշակը, որպեսզի անկողնում մեծ հաջողության հասնեն:
100 հարցվածներից 40-ը նշում են, որ հնչող երաժշտությունն իրենց ավելի է գրգռում, քան զուգընկերոջ կամ զուգընկերուհու հպումները:
Երկրորդ տեղում է Մարվին Գեյի Sexual Healing:
Երրորդ տեղում է Ռավելի «Բոլերոն»:
Հետազոտողները գտնում են, որ այս երևույթը զարմանալի չէ, քանի որ մարդկային ուղեղը երաժշտությունից այնքան հաճույք է ստանում, որքան ուտելիքից, սեքսից կամ թմրանյութից:
Հարցվածներից յուրաքանչյուր երրորդը համարում է, որ Queen-ի Bohemian Rhapsody-ի երաժշտությունն ավելի լավն է, քան սեքսը:
Սեքսը ստվերում թողած հաջորդ ստեղծագործություններն են Kings of Leon-ի Sex on Fire-ը և Ռոբի Ուիլյամսի Angels-ը:
Մուլենզայֆեն գտնում է, որ սրանք այնպիսի ստեղծագործություններ են, որտեղ հնչում են անսպասելի անցումներ և երաժշտական զարդեր կան, որոնք դրական էմոցիաներ են առաջացնում:
Հետազոտության ընթացքում հարցվել են Մեծ Բրիտանիայի 18-91 տարեկան 2 հազար բնակիչներ, ընդ որում` տղամարդկանց և կանանց թիվը մոտավորապես հավասար է եղել: