Մենք դեռ չենք ասում՝ կմասնակցե՞նք ավագանու ընտրություններին, թե ոչ. Վահրամ Բաղդասարյան


17:20 , 20 օգոստոս, 2018

Panorama.am-ը գրում է.

Մինչ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հստակեցնում է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների անցկացման և քաղաքական ուժերի անդամների առաջադրման ժամկետները, մի շարք կուսակցություններ արդեն իսկ հայտարարել են քաղաքապետի իրենց թեկնածուների անունները։ Խոշոր քաղաքական ուժերից ՀՀԿ-ն, սակայն, չի շտապում այս հարցում։

Տեղեկանալու՝ ի՞նչ որոշում է կայացրել կուսակցությունը և ունի՞ արդյոք քաղաքապետի թեկնածու,  Panorama.am-ի թղթակիցը զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ։
Պատգամավորը նշեց, որ իրենք այդ մասին կհայտարարեն, իսկ թե երբ՝ չհստակեցրեց։
«Հարցը դեռ չենք քննարկել»,- նշեց Բաղդասարյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։