Tert.am-ը գրում է.
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատանն ու գրասենյակում Հատուկ քննչական ծառայությունը խուզարկություն իրականացրել է 2 շաբաթ առաջ:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
«Խուզարկությունը տեղի է ունեցել մոտ 2 շաբաթ առաջ, ՀՔԾ-ն հիմա է հաստատել այդ տեղեկատվությունը, որպեսզի ևս մեկ անգամ ուշադրություն հրավիրի այդ թեմայի վրա»,-ասաց Վիկտոր Սողոմոնյանը:
Հարցին, թե ի՞նչ է հայտնաբերվել, կամ հայտնաբերվե՞լ է որևէ բան, որը կարող է լրացուցիչ քրեական գործի համար հիմք դառնալ, Վիկտոր Սողոմոնյանն ասաց. «Ես իրավունք չունեմ, այլապես կհայտնեի, թե ինչ են գտել, և այդ գտածն ինչ արժեք ունի»: