Պլաստիկայի «զոհը», կամ ինչպես է Գաբի Գալոյանը, հավեսի ընկած, փչացնում արտաքինը


16:19 , 20 օգոստոս, 2018

Ինձ համար երգչուհի Գաբի Գալոյանը հայկական շոու բիզնեսում միշտ առանձնացել է իր էկզոտիկ գեղեցկությամբ, արտահայտիչ աչքերով ու գեղեցիկ մարմնով: Սակայն Գաբիին վերջերս  կարծես թե այս ամենը սկսել է քչություն անել: Երգչուհին կրկնակի պլաստիկ վիրահատության է դիմել՝ շտկելով առանց այն էլ փոքր քիթը: Չգիտեմ՝ Գաբիի մտքով ինչ է անցել, որ որոշել է իրեն այս աստիճան այլանդակել: Նայում եմ նկարներն ու շոկի ենթարկվում. կարծես անկենդան տիկնիկ լինի: Պլաստիկ վիրահատությունը նրա համար արդեն քմահաճույք է դարձել ու տուրք նորաձևությանը, այլ ոչ թե կատարյալ արտաքին ունենալու ու  բնածին թերություններից ձերբազատվելու ցանկություն։ 

Չնայած երգչուհին իր հարցազրույցներում շատ անգամ հերքել է, որ շտկել է արտաքինը, բայց, իհարկե, միայն կույրը չի նկատի ու անվերապահ կհավատա Գաբիի պատմած հեքիաթներին. «Ըստ իս՝ կնոջ էսթետիկ խնամքը հանրային քննարկման ենթակա չէ, ինչպես և շպարվելու ընթացքը»,- մի առիթով ասել էր երգչուհին:

Գաբին, իհարկե, կվստահեցնի, որ քթի փոխված ձևը տեսողական խաբկանք է, սակայն արտաքին փոփոխություններն անմիջապես ակնհայտ են դառնում նախկին  ու նոր լուսանկարները համեմատելիս։ Շուրթերի վիրահատության մասին նա ևս լռում է։

Չեմ հասկանում՝ ի՞նչ նոր տենդենց է տարածվել. բոլորը նույն քթի ձևն ունեն, դեմքի նույն արտահայտությունը, հագուստի նույն ոճը:  Սիրելինե՛րս,  մի՞թե  այդքան դժվար է ինքնատիպ լինելն ու հոտային մտածելակերպ չունենալը:

15624472_460423264128333_7729675736650350592_n29402703_215286715721435_6079412377969754112_n38886807_241805103195402_8909279824367845376_n39210315_255331788636343_4345782737706156032_n