ԱՄՆ-ում միանգամից հղիացել են 16 բուժքույր, ովքեր աշխատում են միասին նույն հիվանդանոցում


07:15 , 21 օգոստոս, 2018

Արիզոնա նահանգի Ֆենիքս քաղաքում տեղի է ունեցել անհավանական բան. տեղի հիվանդանոցներից մեկում միաժամանակ հղիացել են 16 բուժքույր: Ապագա մայրիկները միասին են աշխատում, և նրանց երեխաները կծնվեն հոկտեմբերից հունվարն ընկած ժամանակահատվածում:

Բուժքույրերը կատակում են, թե միաժամանակ հղիանալու պատճառը ջուրն է, որը նրանք խմում են հիվանդանոցում: Ապագա մայրիկներին ազատել են մի քանի պարտականություններից:

Աղջիկների համար սեղանի անբաժան մաս են կազմում թթու վարունգները և ձիթապտուղը։ Հիվանդանոցի անձնակազմը կարծում է, որ նրանք անպայման կցանկանան դրանք համտեսել: