Պեկինը զինվորներ չի ուղարկել Սիրիա


12:30 , 20 օգոստոս, 2018

Yerkir.am-ը գրում է.

Պեկինը զինվորներ չի ուղարկել Սիրիա: Այդ մասին հայտարարել է Չինաստանի կառավարության` Սիրիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Սե Սյաոյանը. հայտնում է ТАСС-ը: «Չինաստանի ռազմական ներկայություն այնտեղ չկա»,- ասել է նա` մեկնաբանելով ԶԼՄ-ների համապատասխան տեղեկությունները:

Միևնույն ժամանակ, պաշտոնյայի խոսքով` Պեկինը մտադիր է մասնակցել Սիրիայի վերականգնմանը: