Բիսկվիտի՝ առանց ձվի 40 տարվա այս բաղադրատոմսս, որով ցանկանում եմ կիսվել ձեզ հետ, դեռ ոչ մի անգամ ինձ հուսախաբ չի արել


16:30 , 19 օգոստոս, 2018

Տնական բիսկվիտի այս բաղադրատոմսը, որով արդեն 40 տարի պատրաստում եմ, ոչ մի անգամ ինձ հուսախաբ չի արել: Ցանկացած պահի, երբ ընտանիքս ցանկանում է արագ պատրաստվող խմորեղեն համտեսել, ես ձեռքս եմ առնում պահանջվող հասարակ բաղադրիչները և պատրաստում բազմաթիվ անգամներ փորձված այս պարզ, համեղ և փքուն խմորեղենը:

Բաղադրիչներ

Պատրաստումը

Մեծ ամանի մեջ լցնում ենք կեֆիրը, շաքարավազը, արևածաղկի ձեթը, սոդան՝ քացախով բացած, ալյուրը և հարում ենք էլեկտրական կամ ձեռքի հարիչով այնքան, որ ստացվի թթվասերի թանձրության խմոր: Լցնում ենք այն ձևամանի մեջ և թխում: Սառեցնում ենք աստիճանաբար: Միանգամից չի կարելի հանել ջեռոցից:

Հանելուց հետո կարող ենք մատուցել հենց այդպես կամ մեջտեղից կիսել և շերտերի արանքում տանը եղած որևէ մուրաբայի հյութ քսել: Պարզապես անմահական, բերանում հալչող խմորեղենը դուր կգա բոլորին:

Այս բաղադրատոմսով կարող եք նաև կրեմով տորթեր պատրաստել:

Բարի ախորժակ: