Ցավազրկողները կրճատում են մարդու կյանքը


19:45 , 22 օգոստոս, 2018

Ցավազրկող դեղամիջոցների չարաշահումը մեծացնում է վաղաժամ մահվան հավանականությունը: Այս մասին են վկայում Մեծ Բրիտանիայում գիտնականների կողմից իրականացված ուսումնասիրությունները: Արդյունքները հրապարակված են British Medical Journal պարբերականում:

Ըստ վիճակագրության` մշտապես ընդունվող ցավազրկողները մտնում են ԱՄՆ-ում մահացության պատճառների թոփ 15-ի մեջ:

Պարզվել է, որ այս դեղերի օգտագործումը 2-4 անգամ ավելի է մեծացնում միոկարդի և կաթվածի հավանականությունը:

Տվյալները վկայում են, որ ցավից ազատվելու համար անհրաժեշտ է այլընտրանքային միջոցներ փնտրել:

Մասնագետները նշում են, որ ցավերի պատճառ կարող է լինել նաև սխալ սնունդը: