Ճապոնացի գիտնականները կատարել են բավական հետաքրքիր ուսումնասիրություն, որի արդյունքում պարզել են կնոջ համար ամենավտանգավոր ըմպելիքը: Ի զարմանս շատերի` այդ ըմպելիքը, որը բարձրացնում է իշեմիկ ինսուլտի առաջացման ռիսկը ավելի քան 80 %-ով, սովորական գազավորված ըմպելիքն է:
Տվյալ գազավորված ըմպելիքը պարբերաբար օգտագործելու դեպքում մեծանում է սրտանոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը թույլ սեռի ներկայացուցիչների մոտ:
Օսակա համալսարանի գիտնականները հետազոտությունն անցկացրել են 18 տարվա ընթացքում ու հետևել են շուրջ 40 հազար կամավորների: Մարդիկ բաժանվել են խմբերի, որոնց հետևելով էլ գիտնականները եկել են նման ապշեցուցիչ եզրակացությունների:
Եթե կինն ամեն օր օգտագործի գազավորված ըմպելիք, ապա նրա մոտ 80%-ով ավելի մեծ կլինի ինսուլտ ստանալու հավանականությունը, քան նրանց, ովքեր չեն օգտագործում կամ քիչ են օգտագործում այդ ըմպելիքը:
Հատկանշական է, որ սա վերաբերում է միայն թույլ սեռի ներկայացուցիչներին, իսկ տղամարդկանց մոտ նման օրինաչափություն չի նկատվում: