Անգամ ամենաալարկոտ մարդը կարող է պատրաստել այս թխվածքը ընդամենը 30 րոպեում․ իսկ համն անմահական է


17:48 , 18 օգոստոս, 2018

1 փաթեթ սառեցված խմոր։
1 փաթեթ պուդինգ։

Մեկուկես տուփ սերուցք 38% (375 մլ),
1 բաժակ կաթ (240 մլ),
2 ճաշի գդալ շաքար,
շաքարի փոշի։

Պատրաստումը
Հալեցնել սառեցրած խմորը։
Տաքացնել ջեռոցը 180 աստիճանի տակ։
Տապական ծածկել խոհանոցային թղթով։
Կտրատել խմորը 3 մասի, պատառաքաղով ծակծկել (որպեսզի խմորը հավասար բարձրանա)։
Թխել 7-10 րոպե կամ մինչև կարմրելը։

Կրեմի պատրաստումը
Սերուցքը հարել շաքարով, մինչև պնդանա։
Առանձին ամանի մեջ լցնել կաթը և պուդինգը, հարել մինչև կրեմի պատրաստ լինելը։
Զգուշորեն միացնել հարած սերուցքի հետ մինչև միատարր զանգված ստանալը։

Շերտերը պատել կրեմով։ Վերևի շերտի վրա ցանել շաքարի փոշի։

Բարի ախորժակ։