Բեռլինում ցանկանում են լավ հարաբերություններ ունենալ Մոսկվայի հետ. Մերկել


17:00 , 18 օգոստոս, 2018

Yerkir.am-ը գրում է.

Բեռլինում ցանկանում են լավ հարաբերություններ ունենալ Մոսկվայի հետ, այդ համատեքստում կանցնի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ` օգոստոսի 18-ին կայանալիք հանդիպումը: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը. հայտնում է РИА Новости-ն:

«Մենք լավ հարաբերություններ ենք ցանկանում ունենալ Մոսկվայի հետ: Դրան է նվիրված լինելու իմ վաղվա հանդիպումը»,-ասել է նա: