Լուկաշենկոն նոր վարչապետ է նշանակել


15:30 , 18 օգոստոս, 2018

Panorama.am-ը գրում է.

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կառավարության նոր ղեկավար է նշանակել։ Գազետա․ռու-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում  է ԲելՏա գործակալությունը։

Նշվում է, որ վարչապետի պաշտոնը զբաղեցրել է Զարգացման բանկի նախկին ղեկավար Սերգեյ Ռումասը։ Նախկին վարչապետը Անդրեյ Կոբյակովն էր։ Բացի այդ առաջին փոխվարչապետ է նշանակվել Ալեքսանդր Տուրչինը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։