Ամոթ չէ հարցնել, հետաքրքրվել` ինչպես են մեր հարևանները Եվրատեսիլին նորմալ երգ ու շոու ներկայացնում


12:07 , 20 մայիս, 2013

Եվրատեսիլ մեկնած մեր պատվիրակությունը բարեհաջող վերադարձավ Հայաստան և հիմա ճիշտ ժամանակն է, որ հայտարարությամբ հանդես գա Հանրային Հեռուտաընկերությունը և պարզաբանի, թե ինչու վերջին երկու տարիներին մեր երկիրը գրանցեց բացարձակ ձախողում եվրոպական երգի մրցույթում: Հաշվի առնելով հեռուստաընկերության հանրային կարգավիճակը և այն փաստըոր Հանրայինի բյուջեն ձևավորվում է քաղաքացիների վճարած հարկերից` Հանրային Հեռուստաընկերության պատասխանատուները պետք է հասարակությանը ներկայացնենթե որքան գումար է նախատեսվումորքան և ինչի համար է ծախսվում երկիրը պատշաճ կերպով ներկայացնելու համարՀաշվի առնելով այն հանգամանքըոր այս տարի բեմում չկային պարողներչկար բեմադրություն և շոուչկային դեկորներտղաները կրում էին ինչ-որ խանութից գնված ջինսեր` պարզ էոր Հանրայինը խնայել է բավականին գումարԻնչպե՞ս և ի՞նչ սկզբունքներով են ընտրվում Ազգային ժյուրիի անդամներըքանի որ նրանց կազմում կան մարդիկորոնց երաժշտական բարձր որակավորում ունենալու հանգամանքը կասկածի տեղիք է տալիսԻ՞նչ սկզբունքով է հեռուստաընկերության կողմից ընտրվում տվյալ տարին երկիրը ներկայացնող մասնակիցըերբ հաշվի չի առնվում ժողովրդի և Սփյուռքի կարծիքը, և միայն քվեարկելու ժամանակ են հիշում նրանց գոյության մասին և աղերսանքներով դիմում նրանցԻնչո՞ւ չի անցկացվում իսկապես արդար նախընտրական փուլ, ինչո՞ւ չի ապահովվում ազատ մրցակցություն, և ինչո՞ւ են ամեն անգամ «հաղթում» կանխավ ընտրված և իրենց երգերի վրա մեծ գումարներ ներդրածլավ պրոդյուսեր ու թիկունք ունեցող ձևական մասնակիցները և անճաշակ երգերըՀաշվի առնելով վերջին ձախողումները՝ արդյոք նախատեսվո՞ւմ ենՀայաստանյան Եվրատեսիլի աշխատակազմի փոփոխություններ և մասնակցի ընտրության նոր մոտեցումներԱմոթ բան չիոր մի անգամ հետաքրքրվեք կամ հարցնեք մեր հարևաններ ՌուսաստանինցՈւկրաինայինցթե ինչպես են կարողանում յուրաքանչյուր տարի ներկայացնել լավ շոու և ճիշտ երգ (Ադրբեջանը, այդ կերպ առաջնորդվելով, մշտապես զբաղեցնում է իր տեղը լավագույն հնգյակում և նույնիսկ մասնակցության երրորդ տարում գրանցեց հաղթանակ): Լավ կլիներոր հաջորդ տարի մինչ նախընտրական փուլ անցկացնելը ընտրված երգերը մի քանի ամիս առաջ տեղադրվեն մեր երկրի կամ հեռուստաընկերության պաշտոնական կայքերումինչի արդյունքում ժողովուրդը ավելի լավ կծանոթանա ներկայացված երգերից յուրաքանչյուրինկպատկերացնի յուրաքանչյուր երգի դեպքում ինչպիսի շոու կարելի է ներկայացնել և միայն ընտրության օրը կկատարի իր ընտրությունըՀարկավոր է փոխել մոտեցումըխնայություններ չանելկազմակերպել մասնակցի արդար ընտրություններկայացնել լավ երգ ու շոու և մեկ անգամ էլ հասարակ և թիկունք չունեցող մի երիտասարդի հնարավորություն տալ բարձրանալ Եվրատեսիլի բեմգուցե այս մոտեցմամբ էլ հաղթենք մի օր: