Բ. Սահակյանը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հետ քննարկել է բանակաշինությանը վերաբերող մի շարք հարցեր
12:40 , 18 օգոստոս, 2018
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 18-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին:
Այս մասին տեղեկացնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, քննարկվել են բանակաշինությանը և այդ ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: