Իմրան Խանն ընտրվեց Պակիստանի նոր վարչապետ. Geo TV


22:50 , 17 օգոստոս, 2018

168.am-ը գրում է.

«Շարժում հանուն արդարության» պակիստանյան կուսակցության ղեկավար Իմրան Խանն օգոստոսի 17-ին ընտրվել է Պակիստանի վարչապետի պաշտոնում: Այդ մասին հայտնել է Geo TV հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն, Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատի) ընտրություններում հաղթած կուսակցության ղեկավարը 176 «կողմ» ձայն է ստացել 272 քվեարկածներից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: