Արթուր Գրիգորյանն ընդունել է դեսպան Թիան Էրլունին


17:30 , 17 օգոստոս, 2018

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր  Գրիգորյանն օգոստոսի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին։

Քննարկվել է էներգետիկայի և ենթակառուցվածքների բնագավառներում հայ-չինական համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Նախարարը  դեսպանին է  ներկայացրել էներգետիկայի  բնագավառի զարգացման առաջնահերթություններն ու համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել  նախարար Գրիգորյանի՝ Չինաստան կատարած այցի շրջանակում ձեռքբերված  պայմանավորավածությունների վերաբերյալ: Այդ համատեքստում անդրադարձ է եղել Hanergy» խոշորագույն ընկերության կողմից  արևային լուսաթաղանթների արտադրություն  հիմնելու նախագծին, ինչպես նաև  «CITIC» չինական ընկերության կողմից Հայաստանում պղնձաձուլարանի  կառուցման ծրագրին:

Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը երկու երկրների միջև համատեղ ծրագրերի իրականացման գործընթացում ջանքերը մեկտեղելու համար: