Թուրքիան կպատասխանի ԱՄՆ-ի պատժամիջոցներին


15:50 , 17 օգոստոս, 2018

Yerkir.am-ը գրում է.

Թուրքիան կշարունակի ԱՄՆ-ի ցանկացած գործողություններին համաչափ պատասխանելու քաղաքականությունը: Այդ մասին հատարարել է Թուրքիայի առևտրի նախարար Ռուհսար Փեկջանը. հայտնում է ТАСС-ը:

Նախօրեին ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ, եթե ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնը ազատ չարձակվի: