Նախիջևանի և Հայաստանի սահմանին մոնիթորինգ անցկացնելու հարց ԵԱՀԿ-ում չի քննարկվել․ ՌԴ ԱԳՆ


14:40 , 17 օգոստոս, 2018

Tert.am-ը գրում է.

Նախիջևանի և Հայաստանի սահմանին մոնիթորինգ անցկացնելու հարց ԵԱՀԿ-ում չի քննարկվել։ Այդ մասին ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը հայտնել են Ռուսաստանի արտգործնախարարությունից՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, վերաբերվում հակամարտության գոտու սահմաններից դուրս տարածքում մոնիթորինգի անցկացման հավանականությանը։

«Ներկա պահին ԵԱՀԿ հարթակներում տվյալ հարցը չի քննարկվում»,- պատասխանել են ՌԴ ԱԳՆ-ից։

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը հայտարարել էր, որ Հայաստանը դիմել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի գրասենյակ՝ հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատվածում դիտարկում կազմակերպելու առաջարկով։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։