Panorama.am-ը գրում է.
Նախօրեին Դետրոյթում 76 տարեկանում մահացել է ամերիկացի սուոլ-երգչուհի Արետա Ֆրանկլինը, ով հայտնի է որպես «սոուլի թագուհի»։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այդ մասին գրել է Associated Press-ը՝ հղում անելով երգչուհու մերձավորների տարածած հաղորդագրությանը։ Երգչուհու մահվան պատճառը ենթաստամոքսային գեղձի քաղցկեղն է եղել։ Հիվանդության մասին հայտնի էր դարձել 2010 թվականից։ Անցած տարի Ֆրանկլինը հայտնել էր կարիերայի ավարտի մասին։
Արետա Ֆրանկլինը մեծ հաջողությունների է հասել 1960-ական թվականների կեսին և 1970-ական թվականներին։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։