Դժբախտ պատահարի հետևանքով այս երիտասարդը կորցրել էր երկու ձեռքերը. Բոստոնում կատարված վիրահատության շնորհիվ նա արդեն լիակատար մարդ է զգում իրեն (Video)


06:45 , 18 օգոստոս, 2018

Այս տեսանյութի հերոսը Ջոն Պեկն է: Նրա մոտ բացակայում են երկու ձեռքերը, սակայն նրան հնարավորություն է ընձեռվել նոր ձեռքեր ունենալու: Տղան համաձայնել է անցնել այդ դժվար վիրահատության միջով, որը տեղի է ունեցել Բոստոնում: Վիրահատությունը շատ բարդ է եղել և տևել է 13 ժամ: 

Վիրահատության ընթացքում ներկա են գտնվել ավելի քան 12 մասնագետ, ովքեր բժշկական տարբեր ոլորտներից են: Հետվիրահատական շրջանն ավելի դժվար է եղել: Ջոնն աննկարագրելի ցավեր է ունեցել, և նույնիսկ եղել է պահ, որ խնդրել է վիրաբույժին հեռացնել արհեստական ձեռքերը: Սակայն, հարգելով բժիշկների դժվար աշխատանքը և դոնորին, տղան դիմացել է այդ ամենին: 

Դոնորը մահացած է եղել, իսկ նրա հարազատները համաձայնվել են նրա վերջույթները տալ Ջոնին: Վիրահատությունից երկու ամիս անց Ջոնն արդեն զգում էր ձեռքերը, իսկ ցավը քիչ-քիչ թուլացել էր: Բժիշկներն ասում են, որ ձեռքերի զգայունությունը կվերադառնա 9-12 ամսվա ընթացքում, սակայն մինչ այդ Ջոնը պետք է իր վրա աշխատի: Ջոնն արդեն կարողանում է սիրել իր շանը: Նրա խոսքերով՝ նրան ոչինչ չի խանգարի առաջ գնալ: