06:15 , 18 օգոստոս, 2018Աղջիկների մեծամասնությունը սիրում է մանիկյուր անել: Գնալով մասնագետի մոտ՝ նրանք հստակ գիտեն, թե ինչ են ուզում, սակայն հենց հարցը հասնում է գույն ընտրելուն, ամեն ինչ բարդանում է: Որպես կանոն, մեզանից շատերը նախընտրում են միատոն երանգներ, բայց կան բացառություններ։ Դրանք են՝ կարմիրը, նուրբ երանգները և դասական սևը:
Պարզվել է, որ համաստեղության յուրաքանչյուր նշան ունի իր ուրույն գույնը, որը շատ բան կարող է ասել խառնվածքի մասին: Սրանում համոզվել է Միշել Սոնդերսը, ով Essie-ի գլխավոր տնօրենն է:
Ահա թե ինչ են պատմում հետևյալ գույները ձեր մասին․
Կարմիր գույնը դասականության վառ օրինակներից մեկն է: Այն արդեն մի քանի տասնամյակ շատ ակտուալ է: Այն աղջիկները, ովքեր այս գունային գամմայի մեջ են, որպես կանոն, բավականին ինքնավստահ են և դասական, բացի այդ՝ նրանք շատ հեշտ կարողանում են թանկ տեսք ունենալ:

Սև գույնի սիրահարները երբեմն շատ բարդ ու դժվար բնավորություն ունեն, սակայն նրանք ի ծնե լիդերներ են:

Նեոնի եղունգներն արդեն իսկ ասում են ամեն ինչ, դրա համար էլ հազվադեպ կարող ենք տեսնել համեստ աղջիկների ձեռքերին: Արկածախնդիր աղջիկները պատրաստ են ցանկացած փոփոխության:

Դուք շատ արագ կարողանում եք հետևել ցանկացած նորաձևության փոփոխության: Սպիտակը նախընտրողները ցանկանում են իրենց տարիքից երիտասարդ երևալ: Համենայն դեպս, այսպես է կարծում Սոնդերսը:

Կապույտի սիրահարները սիրում են ամեն ինչ փորձել: Նրանք կյանքին ավելի թեթև և պոզիտիվ են վերաբերվում:
Այս գույնը նախըտնրողները բավականին հանգիստ են և ամեն ինչին թեթև են վերաբերվում:

Եթե ժամանակ առ ժամանակ վերադառնում եք վարդագույնին, ապա դուք հիանալի կոկետուհի եք և կարողանում եք բոլորին հրապուրել:
Բոլոր գույների մեջ ամենագրավիչ և կրքոտ գույնն է համարվում բալի կարմիրը կամ, ինչպես ընդունված է ասել, բորդոն:
