11:50 , 17 օգոստոս, 2018Tert.am-ը գրում է.
Թուրքիան երկար տարիներ օգտագործել է Միացյալ Նահանգներին։ Այդ մասին Twitter-ի իր պաշտոնական էջում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ խոսելով Թուրքիայում բանտարկված ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի մասին։
Ըստ Թրամփի՝ նա մեծ հայրենասեր է, որը պատանդ է պահվում Թուրքիայի իշխանությունների կողմից։ ԱՄՆ առաջնորդը հավելել է, որ իրենք չեն պատրաստվում «վճարել» Թուրքիային Բրանսոնի ազատ արձակման համար։
Հիշեցնենք, որ Բրանսոնն ու նրա կինը, որոնք Իզմիրում ղեկավարում էին քրիստոնեական եկեղեցի, կալանավորվել են միգրացիոն օրենսդրության խախտման մեղադրանքով: Կինն ավելի ուշ ազատ է արձակվել։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։