Հայաստանում չեմ ու միտինգի չեմ լինի, բայց մի քանի հարցերի պատասխաններ կուզենայի լսել


11:34 , 17 օգոստոս, 2018

Հայաստանում չեմ ու միտինգի չեմ լինի, բայց մի քանի հարցերի պատասխաններ կուզենայի լսել։

Ե՞րբ և ինչպե՞ս են լինելու դատական համակարգի բարեփոխումները, որ մեր դատավորներն այլևս կախված չլինեն ո՛չ նախկին, ո՛չ ներկա, ո՛չ էլ ապագա իշխանություններից։ Ունի՞ իշխանությունը նման մոդել։

Տնտեսական ի՞նչ բարեփոխումներ են լինելու, որ Հայաստանի ներդրումային գրավչությունը հասնի Վրաստանի գոնե կեսին։ Կա՞ մշակած մոդել։

Ի՞նչ քայլեր են արվելու ընտրական և քաղաքական համակարգը կայացնելու համար։

Ինչպե՞ս են Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկնելու բնականոն, ռազմավարական հուն և չեզոքացվելու հնարավոր մարտահրավերները։

Պետությունը փակո՞ւմ է Ամուլսարը, թե՞ երաշխավորում է նրա բնականոն աշխատանքը։