Շոկային պատմություն. ինքնասպանության անհաջող փորձից հետո այս աղջիկը նոր դեմք ստացավ


23:15 , 16 օգոստոս, 2018

National Geographic-ի սեպտեմբերյան համարի շապիկին կհայտնվի 21-ամյա Քեթի Սթաբլֆիլդը՝ ԱՄՆ ամենաերիտասարդ բնակիչն, ում դեմքի տրանսպլանտացիա են արել: 3 տարի առաջ այս աղջիկն ընկերոջ հետ վիճաբանությունից հետո կրակել է ինքն իր դեմքին և հաջողությամբ ողջ մնացել: Այժմ Քեթին հաճախ կրկնում է «Հաճախ կյանքը քեզնից խլում է կյանքն ինքնին, սակայն չի սպանում»: Նա ինքն իր մասին է դա ասում և այն երկրորդ շանսի, որն իրեն ընձեռել են Քլիվլենդի կլինիկայի բժիշկները:

2013 թվականին Քեթին դպրոցական էր, երբ իր ընտանիքի համար ծանր շրջան սկսվեց, և նրանք ստիպված տեղափոխվեցին այլ նահանգ: Աղջկա ծնողները սկսում են որպես ուսուցիչներ աշխատել այն դպրոցում, որտեղ սկսում է ուսանել Քեթին: Դրան զուգահեռ աղջիկն ուժեղ սիրահարվում է, սերն էլ փոխադարձ է լինում այն աստիճանի, որ երիտասարդները սկսում են ամուսնության մասին մտածել:

Սակայն մեկ տարի էլ չանցած աղջկա մոտ առողջական խնդիրներ են սկսվում, քրոնիկական աղիքային-մարսողական խնդիրներ, աղջիկն անգամ մի քանի վիրահատություն է տանում: Բացի այդ՝ դպրոցի տնօրենը աղջկան հայտնում է, որ չի պատրաստվում նրա մոր հետ պայմանագիրը երկարացնել և ազատում է նրան աշխատանքից: Աղջիկն իրեն դավաճանված էր զգում:

Այնուհետև 2014-ի մարտի 25-ին Քեթին սիրելիի հեռախոսում այլ աղջկա հետ ռոմանտիկ նամակագրություն է գտնում: Երիտասարդները սաստիկ վիճում և բաժանվում են, իսկ Քեթին էլ մեկնում է եղբոր՝ Ռոբերտի մոտ: Տղան, հիշելով այդ օրը, պատմում է, որ Քեթին լրիվ իրեն կորցրել էր, շարունակ հեռախոսով վիճում էր նախկինի հետ: Եղբայրն անհանգստացած մորն է զանգահարում, իսկ այդ ընթացքում Քեթին վերցնում է նրա որսորդական հրացանը և լոգարանում կրակում ինքն իր դեմքին: Կրակոցի ձայնից սարսափած Ռոբերտը ջարդում է լոգարանի դուռն ու քրոջն արյան մեջ կորած գտնում: «Նրա դեմքն անհետացել էր». ցավով հիշում է տղան:

National Geographic-ը աղջկան հանդիպել է, երբ նա արդեն կատարել էր 12 վերականգնողական վիրահատություն: Ստորև նկարում երևում է, թե ինչ արդյունքի կարողացան հասնել բժիշկներն աղջկան փրկելիս:

Քեթին ինքն իրեն երբեք գեղեցիկ չի համարել: Մոր և քրոջ խոսքերով՝ նա շատ խստապահանջ էր իր հանդեպ, միշտ ձգտում էր կատարելության ամեն հարցում:

Քլիվլենդի կլինիկայի բժիշկները Քեթիի ծնողներին կանչում են կոնսուլտացիայի և առաջարկում կատարել դեմքի տրանսպլանտացիա: Հետագայում Քեթին կդառնա ԱՄՆ ամենաերիտասարդ բնակիչն, ում դեմքի տրանսպլանտացիա կանեն:

Քեթիի հետ աշխատում էին 2 հիմնական բժիշկ: Աղջիկը նաև ստացել էր գանգոսկրի վնասվածք: Քեթիի հանդեպ հոգատարությունից ելնելով՝ կազմվում է 15 մասնագետներից բաղկացած բժիշկների խումբ, ովքեր զբաղվում էին բոլոր հարցերով՝ էնդոկրինոլոգիայից հոգեբանություն:

Քեթիով զբաղվող հիմնական բժիշկ պարոն Գաստմանը նրան որպես դստեր էր վերաբերվում, աղջիկն էլ նրան հարազատի պես է սիրում: Գաստմանն ինքն ասում է, թե Քեթին իր ողջ կյանքի աշխատանքն է: Նա նշում է, որ պլաստիկ վիրահատություններին վերաբերվում են զուտ ինչ-որ հատվածներ շտկելու, մեծացնելու գործ, սակայն բժիշկն ասում է, որ սա արդեն նորարարական և առաջադեմ գիտություն է:

Քեթիի դոնոր դարձավ Ադրեա Շնայդերն, ով մահացավ թմրանյութերի չարաշահումից: 2017-ի մայիսի 4-ին բժիշկ Գաստմանը Քեթիի հարազատներին հայտնեց ուրախալի լուր՝ «մենք դոնոր ունենք»:

Բժիշկների կազմը զգուշացրել էր, որ վիրահատությունը շատ ռիսկային է և էքսպերիմենտալ: Հոգեբանները լուրջ աշխատանք էին տանում աղջկա հետ:

National Geographic-ի ֆոտոլրագրողները տրանսպլանտացիայի օրը հիշում են որպես շատ լարված օր: «Դոնորի դեմքը՝ դոնորից զատված, դրված էր վիրահատական սկուտեղի վրա: Վիրաբույժներն այն հանեցին, դրեցին մի կողմ և մի պահ կանգ առան և նայեցին: Նրանց համար դա դժվար էր, սակայն նրանք երիտասարդ աղջկա կյանքի համար պայքարեցին որպես հերոսներ»:

Վիրահատությունը տևել է 16 ժամ: Բժիշկները դեմքը կպցնում էին վզից սկսած՝ միացնելով հյուսվածքները, նյարդերը, անոթները: Վիրահատությունից հետո Գաստմանը դուրս է գալիս Քեթիի ծնողների մոտ և ասում. «Վիրահատությունը հաջող անցավ, կարելի է ասել՝ ավելի հաջող, քան սպասում էինք, իսկ հիմա ես կգնամ տուն, լոգանք կընդունեմ, կգրկեմ դուստրերիս և լավ կլինեմ»:

Վիրահատությունից հետո Քեթիի մայրը խոստովանեց, որ փորձում էր նոր դեմքում գտնել իր Քեթիին, սակայն չկարողացավ: Քեթիի համար ամենադժվարը խոսել սկսելն էր: Նրա լեզուն չէր կպչում ատամներին: Սակայն ամեն բանի համար ժամանակ էր հարկավոր: Մի օր Քեթին կարողանում է այնպես խոսել, որ ծնողները հասկանում են նրա ասածը. «Ձայնս գորտի ձայնի է նման»:

Գաստմանն ասում է, որ աղջկա դեմքի մկանների համարյա 100%-ը փոխարինվել է դոնորականով: Քեթին իր ողջ կյանքում լինելու է բժշկական ցուցանմուշ՝ շարունակ բժիշկների հսկողության ներքո:

Քեթին պլանավորում է վերսկսել ուսումը: Հավանաբար խոսելու ունակությունը դեռ կվերականգնվի ժամանակի հետ: «Բազմաթիվ մարդիկ օգնել են ինձ, այժմ ես եմ ցանկանում օգնել ուրշներին, պատմել նրանց կյանքի արժևորության մասին»,- ասում է Քեթին:

Աղջկա մայրը շարունակ կրկնում է. «Ախ, աղջնակս, քո պատմությունը շարունակվում է»: