Թուրքիայի քրդամետ «Ժողովրդա-դեմոկրատական» կուսակցությունում պառակտումներ են


19:06 , 16 օգոստոս, 2018
Կուսակցության համանախագահ Սելահեթթին Դեմիրթաշի վերջին հայտարարությունը՝ կապված Թուրքիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ, խորհրդարանում HDP-ի հայտնվելու մասին, առաջացրել է դժգոհություն կուսակցության՝ ազգությամբ թուրք անդամների մոտ: Այս պառակտումը խորը հիմքեր ունի, սակայն կարծես թե այն արդեն դարձավ հանրությանը հասանելի ինֆորմացիա միայն Դեմիրթաշի այս հայտարարությունից հետո: Հաճախ կուսակցության համար կարևոր հարցերի քննարկումներին քուրդ HDP-ականները չէին հրավիրում թուրք HDP-ականներին, որը նպաստում էր միջկուսակցական բևեռների առաջացմանը: Կարծում եմ, որ շուտով ականատես կլինենք թուրքերի անդամակցության դադարեցմանը, իսկ եթե կուսակցությունը մնա բացառապես քրդերի վերահսկողության տակ, ապա կմեծանա նրա գործունեության արգելման վտանգը: