Նաիրա Զոհրաբյանն առաջարկում է Երևանի օր սահմանել


23:55 , 16 օգոստոս, 2018

Aysor.am-ը գրում է.

Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, որը հայտարարել էր Երևանի ավագանու ընտրություններում առաջադրվելու մասին, առաջարկում է՝ մայրաքաղաք Երևանի օր պետք է սահմանել։

«Սիրելի երևանցիներ, «Տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի հանրապետության օրենքում մենք ունենք պետականորեն ամրագրված բազմաթիվ տոն օրեր` Երկրապահի օր, Մայրենիի օր, Ընտանիքի օր, Տեղական ինքնակառավարման օր, Ուսուցչի օր, Գիտելիքի և դպրության օր։ Փաստորեն, մեր տոնացույցում մայրաքաղաք Երևանի օր չունենք։ Ընդամենը` կառավարության որոշմամբ հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը նշվում է որպես Երևանի օր` բոլորիս հայտնի «Էրեբունի-Երևանը»:

Ես բնավ չեմ առաջարկում ոչ աշխատանքային օրերի թիվը ավելացնել ևս մեկով, քանզի ինքս կատեգորիկ դեմ եմ ոչ աշխատանքային օրերի այս շքերթին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։