Իրենց մայրերի հետ ապրող կանայք ավելի հաճախ են հղիանում՝ հաղորդում է The Hindustan Times-ը: Էսեքսի համալսարանը այսպես է բացատրում այդ օրինաչափությունը՝ հարազատի առկայությունը կարող է հիանալի աջակցություն դառնալ, եթե հարկ լինի երեխայի մասին հոգ տանել:
Գիտնականները վերլուծել են մի քանի հետազոտություններ, որոնց մասնակցել են մոտավորապես 2000 բրիտանուհիներ: Փորձագետների տրամադրության տակ են հայտնվել ոչ միայն պտղաբերության տվյալները, այլ նաև տվյալներ կենսակերպի, սոցիալական կարգավիճակի և առողջական ընդհանուր վիճակի մասին: Հայտնաբերված առանձնահատկությունները զարմացրել են գիտնականներին: Ընդ որում՝ կապը շարունակել է մնալ ուժի մեջ, եթե նույնիսկ հաշվի են առնվել այնպիսի հանգամանքներ, ինչպիսին են սոցիալական և տնտեսական ֆոնը: