Նորքի 5-րդ զանգվածում վաղը ջրանջատում կլինի


23:11 , 16 օգոստոս, 2018
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, օգոստոսի 17-ին ժամը 11։00-18։00-ն կդադարեցվի Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 5-րդ զանգվածի՝ Գալշոյան փողոցի 10, 14, 16, 20, 22, 26, 28, 32, 34, 38, 40 համարների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: