Լենոնն ու Մաքքարթնին կրկին միասին են. երաժիշտների որդիներն ապշեցրել են իրենց հայրերի հետ նմանությամբ


20:00 , 16 օգոստոս, 2018

42-ամյա ամերիկյան երաժիշտ և դերասան Շոն Լենոնը 40-ամյա Ջեյմս Մաքքարտնիի հետ, որը նույնպես զբաղվում է երաժշտությամբ, լուսանկար է հրապարակել։

Շոն Լենոնն իր Instagram-ում հազվագյուտ լուսանկար է հրապարակել և ստորագրել՝ «կու–կու»։ Նկարում երկու տղամարդիկ էլ նայում են տեսախցիկին, և Ջեյմսը խնամքով պահում է կիթառը։ Ջոն Լենոնի որդին Instagram-ում 183 հազար բաժանորդ ունի, և նկարը շատ արագ լայքեր է հավաքել։

Երկրպագուներին շատ է ուրախացրել այս միությունը և նրանք նշել են, թե որդիները որքան են նման իրենց հայտնի հայրերին։ Արտաքինով նրանք իրոք շատ նման են, մի պահ կարող է թվալ, որ մեր առջև իրոք Ջոնն ու Փոլն են։ Շատերը ցանկություն են հայտնել լսել նրանց համատեղ կատարումները և հաջողություն են մաղթել նրանց։

Շոնը նկարչուհի Յոկո Օնոյի և Ջոն Լենոնի միակ երեխան է։ Ջեյմսը՝ Փոլ Մաքքարթնիի որդին, քույրեր և եղբայրներ ունի։ Լիվերփուլյան քառյակի մասնակիցների երկու որդիներն էլ գնացել են իրենց հայրերի հետքերով և նույնպես երաժիշտներ են դարձել. Ջեյմսը նույնիսկ մասնակցել է իր հոր՝ Փոլի ալբոմի ձայնագրմանը։ Իհարկե նման հայտնիություն նրանք ձեռք չեն բերել։ Բնական է, որ մրցակցել իրենց ծնողների փառքի հետ այնքան էլ հեշտ չէ, հատկապես, երբ այդ փառքը համաշխարհային է։

Image result