Եղունգների համար նախատեսված լաքերը սպառնալիք են կնոջ առողջության համար․ գիտնականներ


16:13 , 16 օգոստոս, 2018

Եղունգի համար նախատեսված լաքերը կարող են ալերգիկ ռեակցիայի պատճառ դառնալ, որը միշտ չէ, որ հաջողվում է հայտնաբերել։ Պատճառը քիմիկատներն են, որոնցով պատրաստվում են այդպիսի լաքերը։

Կանանց ավելի քան 2․4 տոկոսը բախվում է այդպիսի ալերգիայի հետ։ Այն արտահայտվում է ցանի, քորի, շնչառության հետ կապված խնդիրների տեսքով։

Նշվում է, որ ախտանիշերը կարող են այլ հիվանդություններ «մատնանշել», քանի որ դրանք մարմնի այլ հատվածներում են ի հայտ գալիս։