«Եթե կերպարը պահանջում է, ուրեմն պետք է արվի». Հասմիկ Խոջյանը՝ ոճային փոփոխության և նոր ֆոտոշարքի մասին


13:40 , 16 օգոստոս, 2018

Life.tert.am-ը գրում է.

Ամառային տաք տրամադրության և ժպիտի մեծ չափաբաժին է փորձել հաղորդել իր նոր ֆոտաշարքում «Էլենի օրագիրը» հեռուստասերիալից հայտնի, երիտասարդ  դերասանուհի  Հասմիկ Խոջյանը: Դերասանուհին լուսանկարները տրամադրել է Tert.am Life-ին, պատմել, որ այն չնախատեսված ֆոտոշարք է եղել և խոսել իր ոճային փոփոխությունների մասին:

Հասմիկը պատմեց, որ ֆոտոշարք ունենալու գաղափարը պատահական է ծնվել՝ Հաղթանակի զբոսայգում ընկերական հանդիպման ժամանակ: Լուսանկարներն արել է Լուսինե Թորոսյանը, որի հետ Հասմիկը համագործակցել է նաև իր նախորդ ֆոտոշարքերում:

«Նախապես չէինք ծրագրել ֆոտոշարք իրականացնել: Լուսանկարվելու գաղափարն ինձ մոտ տեղում ծագեց: Երբ զբոսնում էինք Լուսինեի և իմ համակուրսեցու հետ, Լուսինեն ասացի՝ ինձ այստեղ կնկարե՞ս: Միշտ ցանկացել էի այդ հատվածում լուսանկար ունենալ և այդպես խնդրանքս վերածվեց գեղեցիկ լուսանկարների:

Շուտով Լուսինեի հետ ևս մեկ ֆոտոշարք ենք ծրագրում իրականացնել»,-ասաց Հասմիկը:

Դերասանուհին ասաց, որ ֆոտոխցիկի առաջ հաճախ է հայտնվում և սիրում է պրոֆեսիոնալ լուսանկարներ ունենալ: Հասմիկի խոսքով, որպես կանոն թեմատիկան ինքն է մտածում և քննարկում լուսանկարչի հետ՝ փորձելով գաղափարը վերարտադրել լուսանկարներում: «Լուսանկարվել սիրում եմ, որովհետև լուսանկարներում կարելի է ֆիքսել այն գույները, որոնք մենք անընդհատ տեսնում ենք, բայց չենք ֆիքսում և դրանք կարելի է պահել ամբողջ կյանքի հիշողության համար: Ամենակարևորը՝ այդ հիշողությունները մեզ հետագայում լավ տրամադրություն փոխանցեն»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։