Անահիտ Ֆարմանյանի պաշտպանները մինչ նրա՝ արձակուրդից վերադառնալը բողոքարկելու են կալանավորման և մեղադրանք առաջադրելու որոշումները


12:10 , 16 օգոստոս, 2018

Tert.am-ը գրում է.

Անահիտ Ֆարմանյանը արձակուրդի ավարտից հետո վերադառնալու է Հայաստանի Հանրապետություն և մասնակցելու է դատավարական գործընթացներին, բայց մինչ այդ պաշտպանները նախապես բողոքարկելու են ինչպես կալանավորման մասին որոշումը, այնպես էլ Անահիտ Ֆարմանյանին մեղադրանք առաջադրելու որոշումը։ 

Անահիտ Ֆարմանյանի շահերի պաշտպան Հովհաննես Խուդոյանն այս գործընթացն իրավական հետապնդում չի համարում։

Պաշտպանը հակադարձում է Անահիտ Ֆարմանյանի՝ քննությունից խուսափելու վերաբերյալ պնդումներին՝ նշելով, որ Ա․ Ֆարմանյանը և նրա պաշտպանները տեղեկացված չեն եղել, չեն ծանուցվել համապատասխան դատավարական գործողությունների մասին։

«Օգոստոսի 7-ին Անահիտ Ֆարմանյանին մեղադրանք է առաջադրվել, իսկ ամսի 8-ին արդեն դատարանը որոշել է կալանավորել նրան։ Նշված ժամանակահատվածում տիկին Ֆարմանյանը եղել է ամենամյա արձակուրդում՝ ՀՀ-ից դուրս։ ԱՆահիտ Ֆարմանյանը մինչև արձակուրդը չի հրավիրվել մասնակցելու դատավարական գործողությունների և չի ունեցել որևէ կարգավիճակ։ Ես անձամբ դեռևս հուլիսի 19-ին տեղեկացրել եմ քննիչին, որ պատրաստ ենք մասնակցել դատավարական գործընթացին»,- հայտնեց պաշտպան Հովհաննես Խուդոյանը։


Նրա խոսքով՝ պաշտպանական կողմից վարույթն իրականացնող մարմնի հետ համագործակցելու պատրաստակամությունը անտեսվել է, և զուտ ձևական նկատառումներով փորձվել է հասարակության մեջ տպավորություն ստեղծել, որ տիկին Ֆարմանյանը թաքնվում է քննությունից, ինչն իրականությանը չի համապատասխանում։

Նրա տեղեկացմամբ՝ օգոստոսի վերջին Անահիտ Ֆարմանյանը վերադառնալու է արձակուրդից և մասնակցելու է դատավարական գործընթացներին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։