Նիկոլ Փաշինյանն առաջարկում է օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակ գնալ երթով՝ քաղաքի որևէ թաղամասից


13:30 , 16 օգոստոս, 2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկում է օգոստոսի 17-ից առաջ հավաքվել քաղաքի թաղամասերից մեկում և Հանրապետության հրապարակ քայլել երթով, ինչպես «թավշյա հեղափոխության» օրերին։

Այս մասին վարչապետը գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Մտածում եմ՝ վաղը Հանրապետության հրապարակ գալ երթով՝ Երևանի մի որևէ թաղամասից. այնպես, ինչպես անում էինք հեղափոխության օրերին:
Ի՞նչ կարծիքի եք»,– ֆեյսբուքյան օգտատերերին առաջարկել է վարչապետը։