Կառավարության գործունեության 100 օրվա ընթացքում լուծել ենք մեր հիմնական խնդիրը. Նիկոլ Փաշինյան


11:45 , 16 օգոստոս, 2018

Aysor.am-ը գրում է.

Լրանում է մեր կառավարության գործունեության 100 օրը և ես կարծում եմ` այս 100 օրվա մեջ լուծել ենք մեր հիմնական խնդիրը, այսօր կառավարության նիստի մեկնարկին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Լրանում է մեր կառավարության գործունեության 100 օրը և ես ուզում եմ արձանագրել, որ այս 100 օրվա ընթացքում լուծել ենք մեր հիմնական խնդիրը, այն է` ապահովել ենք հետհեղափոխական շրջանում երկրի բնականոն գործունեությունը և տնտեսության բնականոն շարունակական զարգացումը», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ըստ վարչապետի՝ 100-օրյա ժամանակաշրջանից հետո կառավարությունը թևակոխելու է մի նոր փուլ.

«Այդ նոր փուլի հիմնական իմաստը բարեփոխումները «ֆորսաժի» ենթարկելն է, այսինքն՝ շատ արագ և արդյունավետ բարեփոխումներ անելը, որպեսզի մեր երկրի և տնտեսության համար նոր շունչ բացվի, երկրորդ արագությունը բացվի, որպեսզի մենք կարողանանք նաև բյուջետային քննարկումների համատեքստում արդեն շատ կոնկրետ հեռանկարներ և արդյունքներ արձանագրել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։