Խոշոր տրամաչափի զենքերով լռեցվել է թշնամին


10:39 , 16 օգոստոս, 2018

Ադրբեջանական կողմը հայտարարություն է տարածել, որ հայկական զինված ուժերը խոշոր տրամաչափի զենքերով կրակի տակ են պահել ադրբեջանական դիրքերը։

Վերջին մի քանի օրերի ընթացքում պարզ է դարձել, որ ադրբեջանական կողմը հայ-ադրբեջանական սահմանին կրել է կորուստներ, որոնցից ընդամենը մեկ դեպքն է թշնամու բանակը հայտարարել։

Առաջնագծում իրավիճակը լարելու փորձ կատարող ադրբեջանական բանակn ուղղակի ստացել է մի փոքր անհամաչափ պատասխան, ինչի արդյունքում կորուստներn անխուսափելի են եղել։ Մեծ է հավանականությունը, որ այս գիշեր տեղի ունեցած օպերացիայի արդյունքում ադրբեջանական կողմը ևս կորուստներ է ունեցել, այդ պատճառով է նման հայտարարությամբ հանդես եկել։