Գրասենյակային աշխատանք․ սովորություններ, որոնք վատ են անդրադառնում առողջության վրա


20:30 , 15 օգոստոս, 2018

Գրասենյակում աշխատելիս բացի աշխատավարձից և կարիերայի աճից կարելի է նաև վնասակար սովորություններ ձեռք բերել։

Օրինակ՝ չնախաճաշելը։ Սուրճ խմելու կամ դրա հետ ծխելու սովորությունը օրգանզիմին օգուտ չի տա։ Նման կերպ կարելի է ստամոքսի գաստրիտ կամ խոց ձեռք բերել։

Համակարգչի առջև ճաշել ևս խորհուրդ չի տրվում։ Ուղեղը պետք է հանգստանա ծանրաբեռնվածությունից, որն այս դեպքում տեղի չի ունենում։

Ամբողջ օրը սեղանի առջև նստելու դեպքում ևս առողջության հետ կապված խնդիրներից չեք կարող խուսափել։

Մեջքը կորացնելու հետևանքով ողնաշարի և ուսերի ցավեր կարող են առաջանալ։

Աչքերը տրորլիս մեծ է կոպերի մաշկը վնասելու հավանականությունը։