ՌԴ-ի և Թուրքիայի համագործակցությունն ուղղված չէ երրորդ երկրների դեմ. Զախարովա


16:50 , 15 օգոստոս, 2018

Yerkir.am-ը գրում է.

Ռուսաստանի և Թուրքիայի համագործակցությունն ուղղված չէ երրորդ երկրների դեմ, այդ թվում` Հունաստանի: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան. տեղեկացնում է РИА Новости-ն:

Նշենք, որ Հունաստանի ԱԳՆ-ն օրերս հայտարարությամբ էր հանդես եկել` կապված  ռուս դիվանագետների արտաքսմանը ՌԴ-ի պատասխան քայլերի հետ:

Հայտարարությունում  ՌԴ-ն մեղադրվում էր Թուրքիայի հետ մտերմության մեջ, իսկ երկրի պատասխան քայլերը բացատրվում էին վրեժի ցանկությամբ: