«Նուբարաշենի» կալանավորը փախուստի փորձ է կատարել


12:30 , 15 օգոստոս, 2018
Օգոստոսի 13-ի, լույս 14-ի գիշերը` ժամը 3-ի սահմաններում, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Տիգրան Եղիազարյանը փախուստի փորձ է կատարել։

Կալանավորը, նախապես մշակած պլանով, կոտրել է բանտախցի դուռը, վնասել է դիտանցքը, դուրս է եկել մասնաշենք, սակայն կալանավայրի աշխատակիցների համատեղ ուժերով հնարավոր է եղել կանխել փախուստը: 

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: