ՔԿՀ-ում տեղի է ունեցել առանձնազրույց Շանթ Հարությունյանի հետ. ՄԻՊ


11:20 , 15 օգոստոս, 2018
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են Շանթ Հարությունյանին` «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ։ ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնից հայտնում են, որ տեղի է ունեցել առանձնազրույց։

Շանթ Հարությունյանը ներկայացրել է իր բոլոր նկատառումներն ու հարցերը, այդ թվում՝ կապված իր ազատ արձակման հետ։

Այդ բոլոր հարցերը, դրանց լուծումների հնարավոր տարբերակները ներկայում Պաշտպանի աշխատակազմում ուսումնասիրվում են։ Ուսումնասիրության արդյունքների հիման վրա Պաշտպանի իրավասության սահմաններում կձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր։