Երևանում պահանջում են Ռոբերտ Քոչարյանի գործով արդար դատավարություն


20:08 , 14 օգոստոս, 2018

ՀՀ վարչապետի նստավայրի մոտ մի խումբ քաղաքացիներ անց են կացնում բողոքի ակցիա՝ պահանջելով Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով արդար դատավարություն։ Ցույցի մասնակիցները հանդես են եկել «Պարոն Փաշինյան, թույլ մի տվեք, որ ճնշում գործադրվի արդարադատության վրա» գրությամբ պաստառով։ Հավաքվածները պահանջում էին վարչապետից իր իսկ թիմի ինքնակոչիկներին և սադրիչներին թույլ չտալ դատարանի վրա ճնշում գործադրելով խոչընդոտել արդար և անկողմնակալ դատավարությանը։

Այսօրվա մամուլի ասուլիսի տապալումը նրանք համարում են խոսքի ազատության և երկրորդ նախագահի սահմանադրական իրավունքների սահմանափակում։

Image may contain: one or more people, sky and outdoorImage may contain: one or more people, sky, tree and outdoorImage may contain: 4 people, people standing and outdoor