Գիտնականները մահը կանխագուշակելու միջոց են գտել


23:40 , 14 օգոստոս, 2018

Ցերեկային և գիշերային ժամերից կախված օրգանիզմում կատարվող կենսաբանական փոփոխությունները անվանվում են ցիրկադային ռիթմեր: Դրանք պայմանավորված են գեների ճիշտ աշխատանքով և դրանց ներդաշնակությամբ հիպոթալամուսի հետ:

Հետազոտողներն ուսումնասիրել են ճանճերի գլխուղեղում և ծայրամասային հյուսվածքներում ցիրկադային ռիթմերն ապահովող գեների աշխատանքը: Պարզվել է, որ եթե երկու գեների ակտիվությունը մեծանում է և դուրս գալիս սովորական ռիթմից, ճանճները չորս օր անց մահանում են, ընդ որում անկախ տարիքից:

Հետազոտության համար օգտագործել են 10, 30 և 50 օրական ճանճեր: